13.04.2017

Ուոթսի երանգները / ինձ սարքած գրականությունը

«Ո՞վ ես դու», «Ո՞վ էիր` մինչ ունեցար մայր ու հայր» կամ «Ով է քարշ տալիս իր ետևից քո մարմինը»:
Ուոթս կարդալով` հասկացա, որ անհետաքրքիր մեծ եմ դառնում:
«Միակ փիլիսոփայական հարցը, որն արժանի է ուշադրության՝ ինքնասպանություն գործել,թե ոչ»:
Գիտե՞ք էդ գործընթացից փախչել չի լինում: Սկզբում սկսում ես ինքնասպանությունից վախենալ: Հետո սկսում ես պատճառներ գտնել` կյանքդ իմաստավորելու: Մի սուտ իմաստ գտնելուց հետո կառչում ես նրանից: Ու ինչ-որ ժամանակ հետո պետք է ֆեյսբուքում գրառում անես. «Ես գտա իմ տեղը»: (Հասկանում ե՞ք չէ, որ էս արտահայտությունը ամեն մեկի մոտ ուրիշ կերպ է ստացվում:)
«Հնդիկները հասկանում էին դա, և դրա շնորհիվ իրական «ես»-ը կոչեցին Ատման (Atman). Մարդ, ով ոչ մի տեղ չի շտապում, քանի որ միշտ գտնվում է ինքն իր կողքին (at-man). »
Մետրոյից շատ եմ օգտվում: Շատ եմ սիրում մետրոն: Մետրոյի տեմպը: Շենթավիթից Գործարանային գնալուց` Արևի առաջին շողերն էլ եմ շատ սիրում, բայց ամենաշատը մետրոյում կարդալն ու մետրոյի մադրկանց եմ սիրում:
«Գիտակցույթանս մեջ հանգիստ չկա: Խնդրում եմ` հանգստացրեք նրան:»
Մետրոն իդեալական ա Ուոթս կարդալու համար:
«Հենց մենք ենք ինքնադիտարկման համակարգը, որ հիշեցնում է Ուռաբարոս օձին, որը բռնում է սեփական պոչից փորձելով ինքն իրեն կուլ տալ: Դա նման է «Ո՞վ եմ ես» հարցի փնտրտուկներին: Մենք ասում ենք «Ես ուզում եմ տեսնել ինձ», բայց մի հատ ձեր գլխի մեջ նայեք: Ի՞նչ եք այնտեղ տեսնում: Այնտեղ մութ չէ, ձեր աչքերի ետևում նույնիսկ մթություն չկա, բայց լիարժեք ոչինչ: Որին կարող ես ավելացնել ինչ-որ բան:»

Մի օր որ հարստանամ գովազդների տեղակ Ուոթսի խոսքերն եմ փակցնելու, ախր իրա ամեն բառը մեզ բոլորիս պետք ա:
«Կյանքը դա երաժշտություն է, ու չկա սկզբունք որին համաձայն երաժշտությունը պետք է հնչի:»
Երբ դռները բացվում են, սկզբում նայում եմ կոշիկներին, հետո ձեռքերին, հետո տեսնում եմ ատամները ու սկսում եմ մտածել: Սկսում եմ մի հատված առանձնացնել որ տամ կարդա:
Մի հատ աղջիկ էր ամբողջ ուժով քսվել էր:
«Երբ ես զգում եմ որ ինձ բավարար չէ միայն երջանիկ լինելը, ես ուզում եմ վստահ լինել որ ինձ երջանիկ եմ զգում, որպեսզի ոչինչ բաց չթողնեմ: »
Մի հատ պապիկ էր իր թոռնիկ աղջկա հետ: Իրանց էներգիաները անհավասար էին բաշխված աղջկա մոտ 100-ից 80%ն էր, իսկ պապիկի մոտ մնացած 20-ը: Ինձ թվում ա պապիկը էս մասը կհասկանար, որովհետև ինչ-ինչ ինձանից շատ ա երեխեքի հետ շփվում:
«Մանուկ ժամանակ մենք շատ իմաստուն էինք, որովհետև մենք գիտեինք դա: Մենք ասում էինք. «Ուա! Ուա!»: Այդ ձայները չունեն իմաստ ու նպատակ: Տիեզերքն էլ է այդպիսին:»
Մի հատ տղա էր, հաստատ ծրագրավորող, հաստատ գործից հետո, ու հաստատ վաղուցվանից երգ չէր լսել: Հենց լսել, ոչ թե ուղղակի լռությունը ծածկել, հասկանում եք չէ՞:

«Երբ մենք երաժշտություն ենք լսում, մենք գործ ունենք ոչ թե անցյալի կամ ապագայի հետ, այլ հավերժ տևող ներկայի:»

Ինձ Ուոթսի մեջ դուր ա գալիս են, որ իրան բոլորը կնկալեն, իրանից կսովորեն:
« «Ես պետք է կատարելագործվեմ» գաղափարի մեջ առկա է բացահայտ դժվարություն՝ եթե ես պետք է կատարելագործվեմ, ապա «ես»-ը որը կատարելագործում է, և «ես»-ը որը կարիք ունի կատարելագործվելու, դա նույն «ես»-ն է: Այդպես մենք ընկնում ենք փակ շրջան: »
Ինքը բոլորի համար ա գրում: Հա ի՞նչ վատ կլիներ որ էդ վախենալու պատգամավորների նկարների տեղակ իրա բառերը լինեին:
Ու մի հատ աղջիկ կար, մեծ պայուսակով ու ֆլեյտայով, տեսքից երևում էր որ մոռացել էր սանրվել ու էլի շտապում էր:
«Կարող եմ ե՞ս ընդհանրապես ցանկանալ, չցանկալ: Ռացիոնալ ես հասկանում եմ, որ կապվելով ինձ, ես խանգարում եմ ինձ, բայց ո՞նց ես ազատվեմ կապվածությունից, չվերածելով ազատվելը հերթական մի կախվածության:»
Ուոթս կարդալով հասկացա որ դեռ հույս կա:
«Եւ երբ ֆիզիկոսը փորձում է ներխուշել ստրուկտուրայի խորքերը, նա հայտնաբերում է, որ հենց դիտարկման գործողությունը թույլ չի տալիս նրան տեսնել այն, ինչը առավել հետաքրքիր է:»

Հ.Գ. դուք էլ ե՞ք մեջբերումները շատ հանգիստ տղամարդու ձայնով կարդում:

Комментариев нет:

Отправить комментарий